Խորեն Լևոնյանը որևէ լուրջ վնասվածք չի ստացել և չի հոսպիտալացվել․ Համալսարանական հիվանդանոց
Առողջություն
21:22 15/12/2022
Հայաստան

Խորեն Լևոնյանը որևէ լուրջ վնասվածք չի ստացել և չի հոսպիտալացվել․ Համալսարանական հիվանդանոց

Մամուլում տարածվեց, որ դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը ավտովթարի հետևանքով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Համալսարանական հիվանդանոցից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Խորեն Լևոնյանը տանն է, դուրս է գրվել հիվանդանոցից։

«Դեպքը տեղի էր ունեցել նախօրեին։ Որևէ լուրջ վնասվածք Լևոնյանի մոտ չի արձանագրվել, հետևաբար չի հոսպիտալացվել։ Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից»,-հայտնեցին հիվանդանոցից։

Placeholder