Պետությունը 88 հա հողատարածք նվիրաբերեց «Հայաստանի մանուկներ» հիմադրամին
Կրթություն, գիտություն
14:09 15/12/2022
Հայաստան

Պետությունը 88 հա հողատարածք նվիրաբերեց «Հայաստանի մանուկներ» հիմադրամին

«Նախագծով նախատեսվում Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրում 88 հա հողատարածք նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» հիմադրամին»,-կառավարության նիստում հերթական հարցը զեկուցելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ նախատեսվում է ծրագիրն ընդլայնել մինչև 120 հեկտար տարածքի վրա, որպեսզի հիմադրամն Դեբեդից հետո իրականացնի երկրորդ էկոհամակարգային մեծ ծրագիրը:

Սանոսյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև 2028 թվականը 5.5 մլրդ դրամի ներդրում իրականացնել՝ կառացելով, սմարթ կենտրոն, համագումարների սրահ, նորարրական կենտրոն և սրճարան, ինչպես նաև նորարարական գյուղատնտեսության նախաձեռոնւթյուններ, սմարթ փորձարարական ջերմոցային տնտեսություններ:

 նախարարաը հայտնեց, որ նպատակ կա բոլոր մարզերում նման կենտրոններ ստեղծել:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ կենտրոնում կրթական ծրագրերը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար են:

«Մյուս կողմից՝ կարծում եմ, որ նման հիմնադրամների աջակցությամբ, ինչպիսին են «Հայաստանի մանուկներ», «Թումո» հիմնադրամները, մենք պետք է համագործակցության բանաձև ստեղծենք, որպեսզի արդյունավետ կերպով ծածկենք ամբողջ հանրապետությունը, դպրոցական, արտադպրոցական կրթության հնարավորությունները հնարավորինս ընդլայնելով, որովհետև դա մեր մարդկային ռեսուրսների զարգացման շատ կարևոր ենթակառուցվածք է, որը մենք պետք է ստեղծենք»,-հայտարարեց Փաշինյանը:

Placeholder