Freedom House. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերականգնի Արցախ գազի մատակարարումը
Քաղաքական
13:09 15/12/2022
Աշխարհ

Freedom House. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերականգնի Արցախ գազի մատակարարումը

«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը»,-ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունն առանց հարկադրանքի բանակցություններին։ Մենք նաև անհանգստացած ենք այն հաղորդումներով, որ Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել է դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը։

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը այդ շրջանի բնակչությանը։

Ի վերջո,  կոչ ենք անում ԵԱՀԿ Միսնկի խմբի անդամներին ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին ձեռնարկել անհապաղ քայլեր Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների՝ այդ թվում տեղաշարժման, ու անվտանգության ապահովման համար»,-ասված է կազմակերպության Թվիթերի միկրոբլոգում։
 

Placeholder
Freedom House. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերականգնի Արցախ գազի մատակարարումը