Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի
Իրավունք
13:59 16/12/2022

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը չի երկարաձգվի։ Այս մասին հայտնում է փաստաբան պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը չի երկարաձգվի: Էրիկը շուտով կլինի ազատության մեջ: Այս ազատությունը Էրիկը նվաճեց....

Էրիկ Ալեքսանյանը վաղը ԱԱԾ մեկուսարանից 13:30-ի սահմաններում ազատ կարձակվի»,- գրել է Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել է հոկտեմբերի 19-ին։ Այս գործով անցնում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։  ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

 

Placeholder