Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդես` Ահվազում
Տարածաշրջան
14:03 16/12/2022
Տարածաշրջան

Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդես` Ահվազում

Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդեսը մեկնարկել է Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքի նահատակ Չամրանի անվան համալսարանում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս փաստաթղթերը ներառում են Իրանի և Հայաստանի հարաբերությունների մասին նախորդ շրջանների ղեկավարների 13 հրամանագրեր։

Այդ փաստաթղթերը լուսանկարների տեսքով ուղարկվել են համալսարանի գրադարան, և բանակցությունների հիման վրա այդ փաստաթղթերի բնօրինակները կնվիրաբերվեն համալսարանի գրադարանին։

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Ավագյանի, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և Ահվազի նահատակ Չամրանի անվան համալսարանի ռեկտոր Ախունդ Ալիի ներկայությամբ այս ցուցահանդեսի շրջանակում կայացած հանդիպմանը, տեղի է ունեցել Նորայր Մեհրաբյանի թարգմանությամբ հինգ հատորների շնորհանդեսը:
 

Placeholder