ՍԱՏՄ. Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը
Առողջություն
12:53 16/12/2022
Հայաստան

ՍԱՏՄ. Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ոստիկանության և պարեկային ծառայության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում այսօր գիշերը խափանվել է ոչ սպանդանոցային ծագման մսի մեծ խմբաքանակի մուտքը իրացման ցանց:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 100 կգ, իսկ Տավուշի մարզի Դիլիջան-Սևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում՝ 659 կգ տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:

Նաև՝ Գեղարքունիքի մարզի մսի իրացման երկու կետերում հայտնաբերվել է 660 կգ ոչ սպանդանոցային ծագման միս, որի վաճառքը կասեցվել է:

Ընդհանուր առմամբ՝ կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը:
Տեսչական մարմնի Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ տնտեսավարողների, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Տրվել են նաև հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր:





Placeholder