Ժամը 11.00-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը
Քաղաքական
11:08 16/12/2022
ԼՂՀ

Ժամը 11.00-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը

Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ 

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։

Հետադարձ կապ` 102, 911»,- նշում են նախարարությունից։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ 

Այսօր ավելի վաղ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ հնարավոր է այսօր բացվի Լաչինի միջանցքը։ 

Placeholder
Ժամը 11.00-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը