Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ազատություն Բերձորի միջանցքին». Երևանում ուսանողները բողոքի երթ են անցկացնում
Ուսանողներն բողոքի երթ են անցկացնում Երևանի փողոցներով:
«Ուսանողությունն այսօր շարունակում է իր քայլերթը՝ այցելելով միջազգային ու պետական տարբեր կառույցներ ու ներկայացնելով մեր պահանջները։ Մեր պահանջների առաջին կետը բավարաված է. Արցախում արդեն կա գազամատակարարում, պահանջում ենք Հայաստանի ղեկավարությունից, միջազգային կառույցներից ու Ադրբեջանից կատարել նաև մյուս դրույթները »,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Այնուհետև բոլորը վանկարկեցին իրենց պահանջը՝ «Ազատություն Բերձորի միջանցքին»։
«Միացեք», «Արցախ, Հայաստան, Սփյուռք», «Բացեք կյանքի ճանապարհը» վանկարկելով նրանք քայլում են Երևանի փողոցներով։
«Մենք պետք է միասնական լինենք, ամուր կանգնենք մեր հայրենակիցների կողքին, պատավոր ենք պայքարել հանուն նրանց ազատության և ապրելու իրավունքի»,- ասաց ուսանողներից մեկը։