Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով բողոքի ակցիաների ժամանակ թղթե ինքնաթիռներ դեպի դեսպանատների շենքեր նետելը թղթե շերեփով պայքար որակելուն, գրում է.
«Պայքարել է պետք անգամ թղթե՛ շերեփով:
Բայց մեր շերեփը նորից երկաթից պիտի դառնա…»։
Հիշեցնենք, որ տարբեր երկրների դեսպանատների դիմաց բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցները թղթից պատրաստված ինքնաթիռներ են նետում շենքերի ուղղությամբ՝ միջազգային հանրությունից պահանջելով ապահովել օդային ճանապարհի գործարկումը Ստեփանակերտի օդանավակայանի միջոցով։
Արդեն վեց օր թշնամական Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, խափանել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Ճանապարհի փակ լինելու հետևանքով սնունդ, դեղորայք ու կենսական նշանակության այլ ապրանքներ Արցախ չեն հասնում։