Արցախում կրթական հաստատություններում կվերսկսվեն պարապմունքները
Կրթություն, գիտություն
11:05 17/12/2022
ԼՂՀ

Արցախում կրթական հաստատություններում կվերսկսվեն պարապմունքները

Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։

ԱՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ից 17-ը բաց թողնված պարապմունքերը կիրականացվեն դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում:

 Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների  9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է դեկտեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:

 6-օրյա ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 14-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն՝  բաշխվելով հաջորդ շաբաթվա օրերին:
 

Placeholder
Արցախում կրթական հաստատություններում կվերսկսվեն պարապմունքները