Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր երեկոյան ժամը 19։00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա կիրականացնեն բժիշկները։ Թելեգրամի իր ալիքում այս մասին հայտնել է Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար, այժմ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները «բնապահպանների» անվան տակ վեց օր է՝ փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով արցախցիներին սնունդ, դեղորայք չի հասնում, անհապաղ բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները զրկված են Հայաստանի մայրաքաղաք տեղափոխվելու հնարավորությունից։