Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդ է տեղափոխվել Հայաստան
Տարածաշրջան
14:14 19/12/2022
Հայաստան

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից մեկ բուժառու այսօր տեղափոխվել է Հայաստան։ Լուրը Panorama.am-ին հաղորդեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մենք գրասենյակ ունենք Լեռնային Ղարաբաղում, ինչը նշանակում է, որ մենք ամենօրյա ռեժիմով կապի մեջ ենք տեղի կառույցների հետ, ըստ կարիքների կարողանում ենք նախատեսել որևէ նմանատիպ գործողություններ։ Մենք չենք որոշում ով է տեղափոխվելու, ինչպես, բայց իրենց հետ կապ հաստատելով՝ մշտապես պատրաստակամ ենք մեր մարդասիրական միջնորդությունը գործարկելու, ինչպես այս դեպքում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։

 

Placeholder