Թուրքիան անարդար է համարում ՆԱՏՕ-ի ներսում իր հետ ռազմական համագործակցության սահմանափակումները
Քաղաքական
13:17 19/12/2022
Աշխարհ

Թուրքիան անարդար է համարում ՆԱՏՕ-ի ներսում իր հետ ռազմական համագործակցության սահմանափակումները

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ որոշ դաշնակից երկրներից պաշտպանական ոլորտում համագործակցության «անարդար սահմանափակումներ» է զգում։

«Մեր առաջնահերթությունը միշտ եղել է դաշնակիցների հետ համագործակցությունը: Բայց, ցավոք, երբեմն բախվում ենք մեր որոշ դաշնակիցների կողմից պաշտպանական ոլորտում համագործակցության անարդար սահմանափակումների, և դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն Թուրքիայի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի վրա: Ակնկալում ենք, որ բոլոր սահմանափակումները կվերացվեն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նախարարը Il Messaggero թերթում հրապարակված հարցազրույցում։

Նա նաև նշել է իր երկրի դերն ահաբեկչության դեմ պայքարում, ինչի համար Անկարան մտադիր չէ «թույլտվություն մուրալ» որևէ մեկից։ Նա հիշեցրել է Թուրքիայի կողմից սիրիացի ժողովրդին ցուցաբերվող օգնությունը և Սիրիայից գրեթե չորս միլիոն փախստականների ընդունելու դեպքը։

«Խնդրում ենք հաշվի առնել, որ, որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, Թուրքիան ներկայացնում է Եվրոպան ահաբեկիչների և փախստականների հոսքից պաշտպանող վերջին պատնեշը»,-եզրափակել է թուրք նախարարը։
 

Placeholder
Թուրքիան անարդար է համարում ՆԱՏՕ-ի ներսում իր հետ ռազմական համագործակցության սահմանափակումները