Հիվանդին Հայաստան տեղափոխելիս Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են խաղաղապահների  և ԿԽՄԿ մեքենաները
Առողջություն
15:33 19/12/2022
Հայաստան

Հիվանդին Հայաստան տեղափոխելիս Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են խաղաղապահների և ԿԽՄԿ մեքենաները

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն:

1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ մեքենաները:

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն:
 

Placeholder
Հիվանդին Հայաստան տեղափոխելիս Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են խաղաղապահների և ԿԽՄԿ մեքենաները