Մակրոն. Ես այնքան տխուր էի, որքան Մբապեն
Աշխարհում
12:15 19/12/2022
Աշխարհ

Մակրոն. Ես այնքան տխուր էի, որքան Մբապեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ԱԱ-2022-ի եզրափակչում ազգային հավաքականի կրած պարտությունը։ 

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնություն-2022-ի չեմպիոն է հռչակվել Արգենտինայի հավաքականը։ 

«Առաջին խաղակեսի վերջում մենք շատ հետ էինք: Բայց նման բաներ նախկինում էլ են եղել, թեև դրանք հազվադեպ են: Մենք մեծ դժվարությամբ կարողացանք հավասարեցնել հաշիվը: Մբապեն ինչ-որ անհավանական բան արեց, թեև սա ամբողջ թիմի արժանիքն է:

Ես անսահման հավատ ունեի մեր թիմի նկատմամբ։ Լրացուցիչ ժամանակում կարողացանք ևս մեկ հրաշք գործել»,- ասել է նա՝ հավելելով, որ հաղթելու հնարավորություն կար։

«Մբապեն հիանալի ֆուտբոլիստ է, բայց նա ընդամենը 24 տարեկան է։ Ես նրան հիշեցրի դրա մասին։ Նա դարձավ այս առաջնության լավագույն ռմբարկուն, դուրս եկավ եզրափակիչ, հաղթել է աշխարհի նախորդ առաջնությունում։ Ես նույնքան տխուր էի, որքան նա»,- Մակրոնի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։


 

Placeholder
Մակրոն. Ես այնքան տխուր էի, որքան Մբապեն