Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնգրեսականներն ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հարցով դիմել են Բայդենին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն միացել է իր գործընկերներին ու նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Այդ մասին նա գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում։
Կոնգրեսականները կոչ անում ԱՄՆ նախագահին քայլեր ձեռանրկել ապահովելու Արցախի ժողովդրի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը և վտանգի տակ դրել հազարավոր մարդկանց կյանքը։
կ Հիշեցնենք, որ ադրբեջանցիները բնապահպանների անվան տակ փակել են Արցախ մտնող միակ ճանապարհն ու ութ օր է՝ Արցախ մուտք ու ելք ճա, սնունդ, դեղորայք, կենսական անհրաժեշտության այլ ապրանքներ չեն մատակարարվում, ծանր հիվանդներին Երևան տեղափոխել չեն կարողանում։