Քննարկվել են Արցախի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Քաղաքական
19:00 20/12/2022
ԼՂՀ

Քննարկվել են Արցախի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր

Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային  կառույցների  ղեկավարների մասնակցությամբ:Այս մասին հայտնում են ԱՀ նախագահաի աշխատակազմից։

«Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված նոր իրողության պայմաններում երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: 

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Placeholder
Քննարկվել են Արցախի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր