«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը
Իրավունք
14:53 20/12/2022
Հայաստան

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել «Սիլվայի գործով» դատական նիստը մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են՝  նիստի սկզբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ Ռ․ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ։ Պաշտպանը խնդրել է անցնել դռնփակ ռեժիմին, որպեսզի ներկայացնի անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը։

Դռնփակ նիստից հետո դատարանը որոշել է հետաձգել նիստը։

Placeholder
«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը