Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի
Օրվա թեմա
14:39 20/12/2022
Հայաստան

Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ մառախուղ: Դեկտեմբերի 21-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։
 

Placeholder