Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լոլոներ եք կարդում, թե գնացեք, ռուսներից պահանջեք. Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը
«Հերթական անգամ իշխանությունը փորձում է մանիպուլյացիա անել և անընդհատ բարդել իր պարտականությունը Ռուսաստանի Դաշնության վրա»,-Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Այնուհետև դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ նշեց. «Ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, ձեր իշխանությունն է հանձնել Լաչինի այլընտրանքային ճանապարհը, ձեր իշխանությունն է ստանձնել պարտավորություն՝ լինել Արցախի երաշխավորը։
Հիմա եկել եք այստեղ, լոլոներ եք կարդում, թե գնացեք, ռուսներից պահանջեք։ Ռուսներից էլ պետք է պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք, Հայաստանի իշխանությունն է, որ երկիրը հասցրել է այս օրին»։