Լոլոներ եք կարդում, թե գնացեք, ռուսներից պահանջեք. Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը
Քաղաքական
12:41 20/12/2022
Հայաստան

Լոլոներ եք կարդում, թե գնացեք, ռուսներից պահանջեք. Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը

«Հերթական անգամ իշխանությունը փորձում է մանիպուլյացիա անել և անընդհատ բարդել իր պարտականությունը Ռուսաստանի Դաշնության վրա»,-Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Այնուհետև դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ նշեց. «Ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, ձեր իշխանությունն է հանձնել Լաչինի այլընտրանքային ճանապարհը, ձեր իշխանությունն  է ստանձնել պարտավորություն՝ լինել Արցախի երաշխավորը։

Հիմա եկել եք այստեղ, լոլոներ եք կարդում, թե գնացեք, ռուսներից պահանջեք։ Ռուսներից էլ պետք է պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք, Հայաստանի իշխանությունն է, որ երկիրը հասցրել է այս օրին»։

Placeholder
Լոլոներ եք կարդում, թե գնացեք, ռուսներից պահանջեք. Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը