Արցախը նոր առողջապահության նախարար ունի
Առողջություն
12:05 21/12/2022
ԼՂՀ

Արցախը նոր առողջապահության նախարար ունի

Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի  հրամանագրերով 9 նախարարներ ազատվել էին պաշտոններից: Միքայել Հայրիյանն ազատվել էր Առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել էին նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին:

Placeholder