Պա-պա, պա-պա. Արցախցի երկվորյակ փոքրիկներն ամեն օր ընդմիջման ժամին պատուհանի մոտ հայրիկին են սպասում
Տարածաշրջան
16:20 21/12/2022
Հայաստան

Պա-պա, պա-պա. Արցախցի երկվորյակ փոքրիկներն ամեն օր ընդմիջման ժամին պատուհանի մոտ հայրիկին են սպասում

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Խաչատրյանը մի տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Ծանոթացեք` զույգեր Ավետն ու Նաիրին են. ամեն օր ժամը մոտավորապես 1֊ին կանգնում են դռան դիմաց ու հայրիկին են կանչում։

Նրանց կենսաբանական ժամացույցը հուշում է, որ հայրիկի ընդմիջման ժամն է և սպասում են, որ ուր որ է դուռը կբացվի և սովորականի պես հայրիկը ներս կմտնի, կգրկի իրենց ու կխաղան միասին... Իսկ հայրիկն արդեն 10֊րդ օրն է թշնամու կողմից շրջափակված Արցախի մյուս կողմում է մնացել։

Երեխաներն այսպես երկար հայրիկին կանչելուց հետո անզորությամբ ձեռքերն իջեցնում ու աչուկները լցված գնում են դեպի մայրիկը, որ իրենց սփոփի»։

Placeholder
Պա-պա, պա-պա. Արցախցի երկվորյակ փոքրիկներն ամեն օր ընդմիջման ժամին պատուհանի մոտ հայրիկին են սպասում