Մեսսին մեկ այլ ցուցանիշով էլ դարձել է լավագույնը ԱԱ-2022-ում
Աշխարհում
10:20 21/12/2022
Աշխարհ

Մեսսին մեկ այլ ցուցանիշով էլ դարձել է լավագույնը ԱԱ-2022-ում

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դարձել է Քաթարում կայացած ԱԱ-2022-ի ամենաշատ հարվածող խաղացողը։ Գազետա.ռու-ն գրում է, որ այս ցուցանիշով երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է։ Թոփ 3-ը եզրափակել է Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Օլիվյե Ժիրուն։

Ողջ մրցաշարի ընթացքում Մեսսին կատարել է 33 հարված, Մբապեն մեկ անգամ պակաս է հարվածել  մրցակցի դարպասին, իսկ Ժիրուն՝ 16 հարված է հասցրել։

Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Մբապեն յոթ հանդիպումներում խփել է ութ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ 24-ամյա ֆրանսիացին դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Մեսսին խփել է յոթ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ 35-ամյա արգենտինացին արժանացել է աշխարհի առաջնության լավագույն խաղացողը մրցանակին։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հաղթել է Ֆրանսիայի հավաքականին։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվել էին  2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել էին մեկական գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին արգենտինացիների հարվածները՝ 4:2:

Արգենտինայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր պատմության մեջ։ Մինչ այդ արգենտինացիները գավաթը բարձրացրել էին իրենց գլխավերևում 1978 և 1986 թվականներին։
 

Placeholder
Մեսսին մեկ այլ ցուցանիշով էլ դարձել է լավագույնը ԱԱ-2022-ում