Կայսերիում հանդիպել են Թուրքիայի,  Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Քաղաքական
16:45 21/12/2022
Տարածաշրջան

Կայսերիում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում դեկտեմբերի 21-ին հանդիպում են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները, գրում է Էրմենիհաբերը։

Ինչպես հայտնում են լրատվականները, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սկզբում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, իսկ հետո Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։

Երկկողմ հանդիպումներին հետևել է ևս մեկ՝ արդեն եռակողմ հանդիպում։ Նշվում է, որ հանդիպումից հետո Աքարը գործընկերների հետ հանդես կգա համատեղ հայտարարությամբ։

Placeholder