Իտալական Eni ընկերությունը Կիպրոսի ափերի մոտ գազի նոր հանքավայրեր է հայտնաբերել
Տնտեսություն
16:29 21/12/2022
Աշխարհ

Իտալական Eni ընկերությունը Կիպրոսի ափերի մոտ գազի նոր հանքավայրեր է հայտնաբերել

Իտալական Eni էներգետիկ ընկերությունը Կիպրոսի ափերի մոտ մինչև 3 տրիլիոն խորանարդ մետր ծավալով գազի հանքավայր է հայտնաբերել։Այդ մասին կազմակերպության կայքում տարածված հաղորդագրությանն անդրադարձել «Գազետա ռու»-ն։

«Կիպրոսի ափերի մոտ հայտնաբերվել են գազի նոր հանքավայրեր «Զևս-1» հորատանցքում, որը հորատվել է 6-րդ բլոկում, ափից 162 կմ հեռավորության վրա, 2300 մ խորության վրա: Բլոկը կառավարվում է Eni Cyprus-ի կողմից, որը որպես գործընկեր 50% բաժնետոմս ունի TotalEnergies-ի հետ»,-նշվում է հրապարակման մեջ։


Հաղորդագրությունում նշվում է, որ, ըստ նախնական գնահատականների, հայտնաբերված հանքավայրում գազի պաշարները տատանվում են 2-ից 3 տրիլիոն խորանարդ մետրի սահմաններում։

Նոյեմբերի 28-ին Eni-ի գլխավոր տնօրեն Կլաուդիո Դեսկալցին ասել է, որ մինչև 2025 թվականը Իտալիայում ռուսական գազը կարող է ամբողջությամբ փոխարինվել այլ աղբյուրներով։ Նրա խոսքով, 2023 թվականին ռուսական գազի մասնաբաժինը իտալական շուկայում կկազմի 6-7 %։ Ներկայումս ռուսական գազն արդեն փոխարինվել է 50%-ով։
 

Placeholder