Չինաստանում բռնկվել է COVID-19-ի նոր ալիք
Աշխարհում
12:27 21/12/2022
Աշխարհ

Չինաստանում բռնկվել է COVID-19-ի նոր ալիք

Չինաստանում պարտադիր թեստավորման դադարեցումը դժվարացրել է հետևել կորոնավիրուսային վարակի դեպքերի և դրա հետևանքով մահացությունների թվին։ Եվրանյուզի հաղորդմամբ, իշխանությունները խոստովանել են, որ այժմ անհնար է հաշվել վարակվածների թիվը։

Դիակիզարաններն աշխատում են ծանրաբեռնվածությամբ. ոմանց մարմինները պահելու տեղ չունեն: Դեպքերի թվի աճը հսկայական ճնշում է գործադրել հիվանդանոցների և բուժանձնակազմի վրա։
Հիվանդներին օգնություն են ցուցաբերվում սպասասրահներում և միջանցքներում: Իշխանությունները մարդկանց խնդրում են դիմել կլինիկաներ միայն այն դեպքում, երբ իրենց շատ վատ են զգում:

Առողջապահության փորձագետների գնահատմամբ՝ առաջիկա ամիսներին երկրի 1,4 միլիարդ բնակչության 60%-ը կարող է վարակվել կորոնավիրուսով։

Covid-ի դեպքերի աճը բացատրվել է 80 տարեկանից բարձր խոցելի խմբի շրջանում պատվաստումների ցածր մակարդակով, ովքեր նախընտրում են ավանդական չինական դեղամիջոցները:

Որպես կորոնավիրուսի տարածման պատճառ՝ մասնագետները նշում են նաև մեկուսացման պատճառով բնական իմունիտետի բացակայությունը և չինական պատվաստանյութի ավելի ցածր արդյունավետությունը՝ համեմատած այլ նմանատիպ դեղամիջոցների։

Placeholder