ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը
Աշխարհում
09:27 21/12/2022
Աշխարհ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը չորեքշաբթի գերազանցել է 100 միլիոնը, գրում է ՏԱՍՍ-ը։

Դեկտեմբերի 21-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 100 մլն 2 հազար 695 դեպք։ Համալսարանի տվյալներով՝ մահերի թիվը կազմում է 1 088 225։

Համալսարանի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ընդհանուր 654 մլն 480 հազար 157 դեպք, հիվանդության հետևանքներից մահացել է 6 մլն 669,7 հազար մարդ։
 

Placeholder
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը