Մի քանի օր ևս Երևանում և Արարատյան դաշտավայրում  մառախուղը կպահպանվի
Օրվա թեմա
16:03 21/12/2022
Հայաստան

Մի քանի օր ևս Երևանում և Արարատյան դաշտավայրում մառախուղը կպահպանվի

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 21-26-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26 -ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:

Placeholder
Մի քանի օր ևս Երևանում և Արարատյան դաշտավայրում մառախուղը կպահպանվի