ԱՆԻՖ-ը այսուհետ չի կառավարելու ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը
Քաղաքական
14:35 22/12/2022
Հայաստան

ԱՆԻՖ-ը այսուհետ չի կառավարելու ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։

«ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին»,-հայտնում են ֆոնդից։

Հիշեցնենք, որ հրապարակցած պաշտոնական վիճակագրության համաձայն,  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս։  Դրա կառավարումը  հանձնվել էր ԱՆԻՖ-ին։

Շատերը՝ իրավապաշտպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ կոմբինատի՝ կառավարությանը բաժնեմասերի նվիրատվությունը որակել են կասկածելի, նշել, որ առկա է կոռուպցիոն ռիսկ։

Մինչ այս պահը կառավարությունը հրաժարվում է հրապարակել նվիրատվության պայմանագիրը։

Placeholder