Փորձում ենք տեղ հասցնել, որ պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և պետք է ապաշրջափակել կյանքի ճանապարհը. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
16:03 22/12/2022
ԼՂՀ

Փորձում ենք տեղ հասցնել, որ պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և պետք է ապաշրջափակել կյանքի ճանապարհը. Անահիտ Ավանեսյան

«Հայաստանի առողջապահական համակարգը և բժիշկների մասնագիտական թիմերը կապի մեջ են Արցախի գործընկերների հետ և միասնական ուժերով հսկողություն են իրականացնում ծանր հիվանդների նկատմամբ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Արցախից Երևան էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ և այսօր նրա կյանքին վտանգ չի սպառնում, քանի որ ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Նախարարը հայտնեց, որ կապի մեջ են միջազգային կառույցների հետ, որոնցից ակննակլում են ճնշման գործադրում և կարիքի մեջ գտնվող արցախցիների խնդիրների լուծում:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ կան պացիենտներ, որոնք ծանր առողջական խնդիրներ ունեն, և դրանք հնարավոր չէ լուծել Արցախի ԲԿ-ներում, անհրաժեշտ է նեղ մասնագիտական խորհրդատվության:

«Այս պահին հետևում ենք իրավիճակին և մեր բոլոր խողովակներով փորձում ենք ճնշում բանեցնել, մեր պահանջը տեղ հասցնել, որ այս պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է րոպե առաջ ապաշրջափակել այդ կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և մարդկանց նորմալ, բնականոն կյանքի հնարավորություն ընձեռել»,-հայտարարեց Առողջապահության նախարարը:

Նրա խոսքով՝ Արցախում բուժման սխեման Հայաստանի և Արցախի մասնակգետների միացյալ ուժեով է կատարվում, բայց այն լուծում չէ, քանի որ շրջափակման ամեն օրը ստեղծում է թե՛ պարենային ապրանքների, թե՛ դեղորայքի, թե՛ բժշկական նշանակության ապրանքների խիստ անհրաժեշտություն:

«Օր առաջ անհրաժեշտ է վերականգնել բնականոն կապը Հայաստանի և Արցախի միջև, որպեսզի մենք այս հումանիտար ճգնաժամից դուրս գանք»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:

Placeholder
Փորձում ենք տեղ հասցնել, որ պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և պետք է ապաշրջափակել կյանքի ճանապարհը. Անահիտ Ավանեսյան