«Փաստ». Արցախի գործարար միջավայրում որոշ աշխուժություն է նկատվում
Օրվա մամուլ
09:27 22/12/2022
Հայաստան

«Փաստ». Արցախի գործարար միջավայրում որոշ աշխուժություն է նկատվում

«Փաստ» թերթը գրում է.

«Չնայած Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով առաջացած բարդ տնտեսական իրավիճակին, Արցախի գործարար միջավայրում որոշ աշխուժություն է նկատվում։ Գաղտնիք չէ, որ այս բարդ օրերին գործարար միջավայրի ակտիվությունը խիստ կարևոր է շրջափակված Արցախի դիմադրողականությունը բարձրացնելու համար։

«Փաստ» թերթի հետ զրույցում gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, որն այս օրերին Արցախում է և այնտեղ բիզնես նախագծեր է իրականացնում, նշեց, որ Ստեփանակերտի պատվերների քանակն աճել է և հասել նախաշրջափակման շրջանի քանակին։

Նա շեշտեց նաև, որ Ստեփանակերտում իրենց գործընկերների միջնորդավճարն այս օրերի համար իջեցրել են մինչև 5 %՝ որպես սիմվոլիկ շնորհակալություն արցախցի գործընկերներին՝ ստեղծված իրավիճակում ցուցաբերած եռանդի համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Փաստ». Արցախի գործարար միջավայրում որոշ աշխուժություն է նկատվում