Ճապոնիայում ԱՄՆ-ին կոչ են արել Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները ճանաչել որպես սխալ
Քաղաքական
08:30 22/12/2022
Աշխարհ

Ճապոնիայում ԱՄՆ-ին կոչ են արել Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները ճանաչել որպես սխալ

Հայտնի քաղաքական գործիչ, Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Մունեո Սուզուկին կոչ է արել ԱՄՆ կառավարությանը, որը բարձրաձայն խոսում է այլ երկրների գործողությունների մասին, Ճապոնիային և ամբողջ աշխարհին անկեղծորեն հայտարարել, որ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները սխալ էին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Չնայած այն հանգամանքին, որ պատերազմի ավարտից անցել է 77 տարի, ատոմային ռումբեր նետած Միացյալ Նահանգները երբեք ներողություն չի խնդրել։ Հենց ԱՄՆ-ն է բարձրաձայն խոսում այլ երկրների «ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատության» մասին։ Ուրեմն ինչու Ճապոնիային և աշխարհին անկեղծորեն չասել, թե ինչ է արել ԱՄՆ-ը»,- նշել է քաղաքական գործիչը՝  մեկնաբանելով ճապոնական ԶԼՄ-ների հրապարակումները 2023 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Նագասակի հնարավոր այցի մասին։

Սուզուկին ասել է, որ ճիշտ է համարում, եթե ԱՄՆ նախագահի այցը տեղի ունենա ռմբակոծված քաղաքում։

Այս շաբաթվա սկզբին ճապոնական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները բանակցում են 2023 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ճապոնիայի Նագասակի քաղաք հնարավոր այցի շուրջ։ Ինչպես սպասվում է, Բայդենի այցը Նագասակի կարող է կայանալ Ճապոնիա նրա մայիսյան այցի ընթացքում՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-21-ը:

Եթե այցը կայանա, ապա Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով կայցելի Նագասակի։ 2016-ի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայում կայացած G7 գագաթնաժողովի ժամանակ դարձավ ԱՄՆ առաջին ղեկավարը, ով այցելեց Հիրոսիմա:
 

Placeholder