Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։
«ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին»,-հայտնում են ֆոնդից։
Հիշեցնենք, որ հրապարակցած պաշտոնական վիճակագրության համաձայն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս։ Դրա կառավարումը հանձնվել էր ԱՆԻՖ-ին։
Շատերը՝ իրավապաշտպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ կոմբինատի՝ կառավարությանը բաժնեմասերի նվիրատվությունը որակել են կասկածելի, նշել, որ առկա է կոռուպցիոն ռիսկ։
Մինչ այս պահը կառավարությունը հրաժարվում է հրապարակել նվիրատվության պայմանագիրը։