Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը
Քաղաքական
16:20 22/12/2022
Աշխարհ

Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։ Փաստաթուղթը հրապարակվել է հինգշաբթի օրը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բավարարել Ռուբեն Կառլենի Վարդանյանի դիմումը, ծնված 1968թ. մայիսին 25-ին Հայաստանում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ»,-ասվում է ՌԴ նախագահի հրամանագրի տեքստում:

Սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մտադրության մասին։ Նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար։

 Ռուսաստանում նա հիմնել է «Տրոյկա Դիալոգ»-ը և եղել Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը։
 

Placeholder
Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը