Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա
Օրվա թեմա
14:39 22/12/2022
Հայաստան

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա

Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:
 

Placeholder