Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 1 միլիարդ եվրոյով ձեռք բերել Մբապեին
Աշխարհում
15:25 23/12/2022
Աշխարհ

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 1 միլիարդ եվրոյով ձեռք բերել Մբապեին

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ռեկորդային գումար ծախսել հաջորդ ամառ ֆրանսիացի Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։

La Gazzetta dello Sport-ի տեղեկատվության համաձայն, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Մբապեին առաջարկել պայմանագիր, որով նա 4 մրցաշրջանի ընթացքում կվաստակի 630 միլիոն եվրո, կստանա ևս 150 միլիոն՝ որպես ստորագրման բոնուս։ Հաշվի առնելով հարձակվողին ՊՍԺ-ից գնելու ծախսերը՝ ընդհանուր ծախսերը կկազմեն մինչև 1 միլիարդ եվրո։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն ասել է Մբապեի շրջապատին, որ պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի նրա տեղափոխությունը:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Ավարտված աշխարհի առաջնությունում ֆրանսիացի հարձակվողը եզրափակչում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և ճանաչվել մրցաշարի լավագույն ռմբարկու։

Placeholder
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 1 միլիարդ եվրոյով ձեռք բերել Մբապեին