ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել չորս քրեական գործ հարուցել Թրամփի դեմ
Քաղաքական
08:23 23/12/2022
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել չորս քրեական գործ հարուցել Թրամփի դեմ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատուկ կոմիտեն 800 էջանոց զեկույց է հրապարակել Կապիտոլիումի գրոհի 1,5 տարվա հետաքննության արդյունքների վերաբերյալ:

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, զեկույցի հիմնական արդյունքը Արդարադատության նախարարությանը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ չորս քրեական մեղադրանք ներկայացնելու առաջարկությունն էր։ Մասնավորապես՝  խռովություն հրահրելու կամ աջակցելու համար, 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների կապակցությամբ, երբ թրամփիստների ամբոխը ներխուժեց Կոնգրեսի շենք՝ փորձելով խափանել Ջո Բայդենի նախագահական ընտրություններում հաղթանակի հաստատումը։

«Մենք շատ ավելին գիտենք նախագահի ծրագրերի և գործողությունների մասին, որոնք ուղղված են ընտրությունների արդյունքները փոխելուն, քան գիտեին Կոնգրեսի գրեթե բոլոր անդամները, երբ նախագահ Թրամփին իմփիչմենթի ենթարկեցին 2021 թվականի հունվարի 13-ին»,- ասվում է զեկույցում։

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտի ենթարկեց Թրամփին Կապիտոլիումի գրոհի հետ կապված, սակայն նախաձեռնությունն այնուհետև բավարար աջակցություն չստացավ Սենատում և, հետևաբար, շոշափելի հետևանքներ չունեցավ նախկին նախագահի համար, որը կրկին պատրաստվում է պայքարել Սպիտակ տան համար։
 

Placeholder
ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել չորս քրեական գործ հարուցել Թրամփի դեմ