Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին, ով ներկայումս Ուկրաինայի քաղաքացի է՝ «Վիվամեդ» կլինիկայում այցելել է Ուկրաինայի հյուպատոսը։Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հարկ է նշել, որ հյուպատոսը լքել է կլինիկան առանց մեկնաբանության։
Ի դեպ, Սաակաշվիլիի ընտանիքը, որոշ քաղաքական գործիչներ ու փաստաբաններ պնդում են, որ երրորդ նախագահի առողջական վիճակը ծանր է և պահանջում են դատական գործընթացն արագացված ռեժիմով անցկացնել։ Նրանք պահանջում են Սաակաշվիլիին տեղափոխել արտերկիր բուժման նպատակով։
Նշվում է, որ Սաակաշվիլիի հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 29-ին։ Ելնելով հարցաքննվող վկաների քանակից և գործի ծավալուն նյութերից՝ երրորդ նախագահի իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ նիստերի հետաձգումը՝ Սաակաշվիլիի համար հավասարազոր կլինի մահապատժի։