Հունահայության բողոքի ցույցն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման
Քաղաքական
14:35 23/12/2022
Աշխարհ

Հունահայության բողոքի ցույցն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման

ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ երիտասարդական միության կազմակերմամբ դեկտեմբերի 21-ին Աթենքում՝ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի առջև (Հունաստանի խորհրդարանի հարևանությամբ), տեղի ունեցավ ժողովրդային բողոքի հավաք՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ մեծ թվով հայրենակիցների կողքին ներկա էր նաև կրոնական դասը՝ թեմակալ առաջնորդ Գեղամ արք․ Խաչերյանի գլխավորությամբ։ Նրա կողքին էին ­Հայ ավե­տա­րա­նա­կան համայնքի հովիվ վե­րա­պա­տվելի ­Վի­գեն ­Չո­լա­քյանն և ­ Կոկինիայի  հո­գե­ւոր հո­վիվ ­Պա­րետ քհն. ­Խա­չե­րյանը։ Ժողովրդային բողոքի հավաքին ներկա էին Ազ­գա­յին վար­չու­թյան անդամները, Հունաստանի Կապույտ ­Խա­չի, Հ.Մ.Ը.Մ.-ի և ­Հա­մազ­գա­յի­նի շր­ջա­նա­յին և տեղական վար­չու­թյունների ան­դամ­նե­րը։

Զգա­լի էր Հ.Յ.Դ. ­Պա­տա­նե­կան և Երիտասարդական միու­թյունների ան­դամ­նե­րի ներ­կա­յու­թյունը, ո­րոնք Ար­ցա­խի ու Հայաստանի դրո­շներով, պաս­տառ­նե­րով ի­րենց ընդվ­զու­մն էին արտահայտում  Արցախի բնիկ ժողովրդին մար­դա­սի­րա­կան մեծ ա­ղե­տի դատապարտելու, Ար­ցա­խը շրջա­փակելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը։

Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սա­դա­կան միու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չները, բողոքի ցույցի մասնակիցների անունից, պահանջեցին եվրոպական ատյանների անմիջական միջամտությունը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող ­Բեր­ձո­րի (­Լա­չին) մի­ջանց­քը, ինչպես նաև ստեղծել Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։ Եվրոպական խորհրդի պատվիրակությանը գրավոր փոխանցվեց Եվրոպական միության միջամտության հունահայության պահանջները։

Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով վերտառեցին «SOS» բառը»։


Placeholder
Հունահայության բողոքի ցույցն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման