«Bank of Georgia»-ն հայտարարել է, որ միտումնավոր չեն արգելափակում ռուսների հաշիվները
Իրավունք
11:32 24/12/2022
Տարածաշրջան

«Bank of Georgia»-ն հայտարարել է, որ միտումնավոր չեն արգելափակում ռուսների հաշիվները

«Bank of Georgia»-ն հատուկ չի արգելափակում Ռուսաստանի քաղաքացիների հաշիվները: ֆինանսական հաստատությունը արգելափակում է օտարերկրյա օգտատերերի հաշիվները, եթե նրանց գործողությունները չեն համապատասխանում բանկի ներքին քաղաքականությանը և նրանց գործարքները կասկածելի են: «ՌԻԱ նովոստի»-ին ասել է բանկի աշխատակիցը։

Ավելի վաղ ուրբաթ օրը սոցցանցերում տեղեկություն հայտնվեց, որ Ռուսաստանի քաղաքացիների հաշիվները փակվում են վրացական խոշորագույն առևտրային բանկերից մեկում՝ «Bank of Georgia»-ում, և որ ռուսները կարող են մի քանի օրվա ընթացքում բանկից հանել իրենց միջոցները ։

«Մենք գործ չունենք ռուսների հաշիվների զանգվածային փակման հետ: Անկախ նրանից, թե նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, թե այլ պետությունների քաղաքացիներ, բանկը համակարգված ստուգում է հաճախորդների հաշիվները: Սովորաբար արգելափակումը տեղի է ունենում, եթե գործարքները և հաշիվների օգտագործման կանոնները չեն համապատասխանում բանկի ներքին քաղաքականությունը կամ կասկածելի են, այլ չափանիշներ մեզ հայտնի չեն»,-ասել է բանկի աշխատակիցը։

Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են Արևմուտքի կողմից Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։
 

Placeholder