Արցախում ակտիվիստները պահանջել են խաղաղապահներից բացել ճանապարհը, հակառակ դեպքում հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի
Քաղաքական
10:13 24/12/2022

Արցախում ակտիվիստները պահանջել են խաղաղապահներից բացել ճանապարհը, հակառակ դեպքում հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի

Մի խումբ ակտիվիստներ երեկ երեկոյան բարձրացել են դեպի Շուշի։ Ստեփանակերտից մի խումբ ակտիվիստներ երեկ երեկոյան բարձրացել են դեպի Շուշի: Միջանցքը բացելու վերաբերյալ նրանց պահանջները լսել են խաղաղապահները:

Ակտիվիստները պահանջել են ռուս խաղաղապահներից բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, խոստացել հակառակ դեպքում վաղը հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի։ 

Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։

Placeholder
Արցախում ակտիվիստները պահանջել են խաղաղապահներից բացել ճանապարհը, հակառակ դեպքում հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի