Վենետիկի Սան Մարկո տաճարը պաշտպանվում է ջրհեղեղներից ապակե պատնեշներով
Մշակույթ
18:00 24/12/2022

Վենետիկի Սան Մարկո տաճարը պաշտպանվում է ջրհեղեղներից ապակե պատնեշներով

Վենետիկը հաջողությամբ  նոր միջոցներ է կիրառել Սան Մարկոյի բազիլիկը ջրհեղեղից պաշտպանելու համար. շենքի շուրջ ապակե պատնեշներ են տեղադրվել՝ ներս ջրի մուտքը կանխելու համար։

artguide.com-ի հաղորդմամբ, պատնեշները շենքը կպաշտպանեն մինչև մեկ մետր բարձրությամբ ջրային հոսանքներից, ինչը թույլ կտա դիմակայել մակընթացություններին ծովի մակարդակից ավելի քան երկու մետր բարձրության վրա։ Պատնեշները տեղադրված են երկաթբետոնե հիմքի վրա։

Իրականացվել է նաև ինժեներական նախագիծ՝ բազիլիկի և հրապարակի տակով ջրանցքներ անցկացնելու համար։

Պատնեշներն իրենց արդյունավետությունն ապացուցել են դեկտեմբերի 10-ի ջրհեղեղի ժամանակ:
 

Placeholder
Վենետիկի Սան Մարկո տաճարը պաշտպանվում է ջրհեղեղներից ապակե պատնեշներով