Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը հավասարապես վերաբերում է թե Արցախին, թե Հայաստանին. Բեքարյան
Քաղաքական
15:31 24/12/2022
Հայաստան

Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը հավասարապես վերաբերում է թե Արցախին, թե Հայաստանին. Բեքարյան

«Մենք գործ ունենք մի շատ ցավալի իրականության հետ՝ երբ մեր հայրենակիցներից շատերը կամ ինչ-որ հատված կլինի Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, դեռևս ինչ-որ պատրվակներով իրենց մտքում կամ բարձրաձայն  տարանջատում են Արցախին և Հայաստանին անչվող խնդիրներն ու հարցերը»,- Արցախի հանրային ռադիոյի «Դիտակետ» հաղորդման ժամանակ ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Նա ընդգծել է, որ չկա  այդ տարանջատումը։

«Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը հավասարապես վերաբերում է թե Արցախին, թե Հայաստանին։  Այսինքն անելով որևէ տեղ որևէ գործողություն երբեք դրանց չի հաղորդում լոկալ կամ տեղայնացված բնույթ, ընդհանրապես հայկական երկու պետությունների կամ հայ ազգի դեմ արվող գործողություն է։ Հետևաբար, ինչ-որ մենք ունենք, նույն տրամաբանության ներքո է»,- ասել է վերլուծաբանը։

Բեքարյանի խոսքով, Ադրբեջանը որդեգրել է կեցվածք, քաղաքականութուն, վերջին տարիների ընթացքում ձեռագիր, որ քաղաքական շանտաժով, ուժի սպառնալիքով, ուժի կիրառմամբ հասնել այն բոլոր նպաակներին, որոնք իր առաջ դնում է։

«Ցանկացած ժամանակ, երբ իր քայլերի մասով չի հանդիպում պատշաճ  հակադրության, ուղղակի և  անուղղակի բոլոր ձևերով ընդդիմության, ոչ թե դրանից դեպի խաղաղության օրակարգ է գնում, այլ դրանից ախորժակն է գրգռվում, այդ նույն ձեռագրի միջոցով ավելին պոկելու, ավելին ակնկալելու, նորից կրկնելու։

Երբ հաջողում է որևէ փոքր հարցում, հաջորդ քայլն ավելի մեծ հարցում նույն ձեռագրով  շարժվելն է»,- ասել է Կարեն Բեքարյանը։
 

Placeholder
Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը հավասարապես վերաբերում է թե Արցախին, թե Հայաստանին. Բեքարյան