Ռեանիմոբիլով «Մուրացան» ԲԿ է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխան
Առողջություն
15:40 24/12/2022

Ռեանիմոբիլով «Մուրացան» ԲԿ է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխան

«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային։

«Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի և «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ: Հիշեցնենք, որ երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արեւիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդություն»,- հայտնում են «Արաբկիր» բժշկական համալիրից։ 

Placeholder
Ռեանիմոբիլով «Մուրացան» ԲԿ է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխան