Ռոբերտ Դե Նիրոն կոչ է արել բանտից ազատել իրանցի դերասանուհուն
Մշակույթ
17:35 24/12/2022
Աշխարհ

Ռոբերտ Դե Նիրոն կոչ է արել բանտից ազատել իրանցի դերասանուհուն

Հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կոչ է արել ազատ արձակել իրանցի դերասանուհի Թարանե Ալիդոստիին, ով ձերբակալվել է կանանց աջակցելու համար: Այս մասին հայտնում է Deadline-ը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Դե Նիրոն և Tribeca Festival-ի համահիմնադիր Ջեյն Ռոզենթալը պահանջում են ազատություն «իրանական արվեստի համայնքի անդամների համար, ովքեր վտանգել են իրենց կյանքը՝  հանդես գալով ընդդեմ կառավարության»:

Ալիդուստին աջակցել է իշխանությունների գործողությունների դեմ բողոքող իրանցիներին։ Սոցցանցերում նա առանց հիջաբի լուսանկարներ է հրապարակել։ Նա նաև դեմ է արտահայտվել ցուցարարներից մեկի մահապատժին։

Իրանցիները բողոքում են բարքերի ոստիկանության գործողությունների դեմ այն բանից հետո, երբ 22-ամյա աղջիկը մահացել էր բերման ենթարկվելուց անմիջապես հետո։
 

Placeholder
Ռոբերտ Դե Նիրոն կոչ է արել բանտից ազատել իրանցի դերասանուհուն