Bloomberg-ը հայտնում է մարիխուանայի արտադրության մեջ Աբրամովիչի ներդրումների մասին
Տնտեսություն
11:23 24/12/2022
Աշխարհ

Bloomberg-ը հայտնում է մարիխուանայի արտադրության մեջ Աբրամովիչի ներդրումների մասին

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել «Curaleaf Holdings Inc.»-ում, որը մարիխուանայի ամենամեծ ընկերությունն է ԱՄՆ-ում։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության խորհրդի նախագահ Բորիս Ջորդանին։

Նրա խոսքով, միջոցները ստացվել են 2015-ից 2017 թվականներին, երբ «Curaleaf Holdings Inc.»-ը դեռ նոր էր թափ է հավաքում:

«Աբրամովիչը ներդրումների համար գումարներ տրամադրեց»,-ասել է Ջորդանը:

Նրա խոսքով՝ այդ ամբողջ գումարը «վաղուց վերադարձվել է», որը տեղի է ունեցել 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին։

«Որքանով մենք գիտենք, Աբրամովիչն այսօր Curaleaf-ի բաժնետոմսեր չունի»,-ասել է նա:

Գործարարը նաև նշել է, որ Աբրամովիչը աշխարհի ամենապահանջված ներդրողներից մեկն է։

«Նրա ներկայությունը որպես ներդրող ընկալվեց որպես շատ մեծ պլյուս»,-հավելել է նա։

Placeholder
Bloomberg-ը հայտնում է մարիխուանայի արտադրության մեջ Աբրամովիչի ներդրումների մասին