Արցախի բլոկադայի պայմաններում Լուկաշենկոն հայտարարել է միջազգային ասպարեզում Ադրբեջանի դերի մեծացման մասին
Քաղաքական
10:05 24/12/2022
Տարածաշրջան

Արցախի բլոկադայի պայմաններում Լուկաշենկոն հայտարարել է միջազգային ասպարեզում Ադրբեջանի դերի մեծացման մասին

Ադրբեջանը գնալով ավելի նշանակալի դեր է խաղում միջազգային ասպարեզում, մասնավորապես ամրապնդվող թյուրքական աշխարհում։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևին ուղղված շնորհավորանքում։

«Եղբայրական Ադրբեջանը, իր հմուտ և հաստատակամ ղեկավարության շնորհիվ, ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և աամրապնդվող թյուրքական աշխարհում: Չմիավորման շարժման հաջող նախագահությունը, որի անդամ է Բելառուսը, Բաքվին միջազգային հեղինակություն և արժանի հարգանք է ապահովել»,-ասվում է դեկտեմբերի 24-ին Բելառուսի Նախագահի մամուլի ծառայության տարածած շնորհավորական ուղերձում։

Լուկաշենկոն ընդգծել է, որ գնահատում է Ալիևի հետ «ստեղծված բարեկամական և վստահելի անձնական հարաբերությունները, կառուցողական շփումը և փոխշահավետ համագործակցությունը» և «միշտ հաճույքով է հիշում է նրա հետ հանդիպումները»։

Բելառուսի նախագահը Ալիևին մաղթել է «առողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ բազմակողմ և պատասխանատու գործունեության մեջ»։
 

Placeholder