Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին շաբաթ օրը հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը դեկտեմբերի 26-27-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ միջոցառման մասնակիցները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնման արդի հարցեր։
«Նախատեսվում է, որ Համագործակցության երկրների ղեկավարները կամփոփեն անցնող տարվա հիմնական արդյունքները և կարծիքներ կփոխանակեն գործնական համագործակցության առաջնահերթ ոլորտների շուրջ»,-հավելել է մամուլի ծառայությունը։