Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի փուլային սահմանազատում կարվի
Ռուսական կողմը հույս ունի, որ կողմերը փուլային տեղաշարժ կանեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում: «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելը կնպաստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի ամենաբարձր մակարդակով բոլոր եռակողմ համաձայնագրերի իրականացմանը: Դրանցով ձևավորվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհային քարտեզ»,-ասել է նա։
Գալուզինը նաև հայտարարել է. «Մասնավորապես, մենք ակնկալում ենք փուլային առաջընթաց այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանում